Հայոց բանակ մեր քաջարի

2018 թվականի հունվարի 29-ի ժամը 14-ին Լճավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի պատմության ուսուցիչ Ն.Ղազարյանը: Կարևորեց բանակի դերը, նշվեց նրա ձեռքբերումները: Հատկապես շեշտվեց ապրիլյան քառօրյա պատերազմում մեր զինվորների կատարած անձնազոհությունը:

Միջոցառման ընթացքում աշակերտները գեղարվեստականորեն ներկայացրեցին մեր բանակի անցած ուղին, հիշեցին նրա ձեռքբերումները և կորուստները:

Ողջ միջոցառման ընթացքում թևածում էր հայրենասիրական ոգին: Միջոցառումը եզրափակվեց հայկական ավանդական <<Յարխուշտա>> պարով, որը մեծ ոգևորություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում: Վերջիններս նույնպես մասնակցեցին պարին: